|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակը հերքում է այսօր մամուլում տարածված լուրը, թե փողոցի երթևեկությունը կանգնեցվում է Արթուր Բաղդսարյանի ավտոշարասյան համար:
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չունի ավտոշարասյուն: Արթուր Բաղդասարյանին ուղեկցող անվտանգության 2 մեքենաները (որի իրավունքը նա ունի ի պաշտոնե) երբևէ հասարակական կարգ չեն խանգարել թե' Երևանում, թե' ՀՀ մարզերում:
Մեքենաները տեղաշարժվում են բացառապես երթևեկության կանոններին համապատասխան: Ինչ վերաբերում է որևիցե մեկից վախենալուն կամ որևէ մեկին վախեցնելուն, ապա ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարայանը` որպես մարդ, որպես քաղաքական ու պետական գործիչ, ապրում, աշխատում և գործում է այնպիսի սկզբունքներով, որոնք որևէ հիմք չեն տալիս որևէ մեկից վախենալու, առավել ևս, ինչ-որ մեկին վախեցնելու համար: Հետևաբար «Ժողովուրդ» թերթում տպագրված հոդվածը հորինված ապատեղեկատվություն է, որն իրականությանը չի համապատասխանում»,- գրված է մամլո հաղորդագրության մեջ: