|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ «168 ժամի» խմբագրություն էին զանգահարել Երեւանի Թբիլիսյան խճուղու բնակիչներ:
Նրանք պատմում էին, որ Թբիլիսյան խճուղում` Աբովյան քաղաք տանող ճանապարհի աջ կողմում կառուցվող շենքի շինարարության ընթացքին ժամանակ առ ժամանակ հետեւում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Զանգահարողները համոզված էին, որ այդ շենքի հետ Արթուր Բաղդասարյանն առնչություն ունի, այլապես ինչու պետք է այցելի եւ հետեւի շինարարությանը:
Երեկ մենք այցելեցինք Թբիլիսյան խճուղի` պարզելու` ի՞նչ է կառուցվում այնտեղ: Նշյալ հասցեում կառուցվող հսկա շինությունը, պարզվեց, ոչ թե ռեստորանի կամ հյուրանոցի համար է նախատեսված, այլ կրոնական մի կազմակերպության` սեկտայի: Սկզբում, բնականաբար, հետաքրքրվեցինք, թե ինչ է կառուցվում այդտեղ: Շինարարներից ոմանք մեզ հետ զրույցում նախ ասացին, թե շենքը նախատեսված է հանդիսությունների համար, ապա` թե այն ինչ-որ աղանդավորական ինչ-որ շարժման գրասենյակ է: