Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՕԵԿ-ն անցել է 15-ամյա քաղաքական ճանապարհ, եւ այդ ճանապարհը լի էր բազմաթիվ ձեռքբերումներով, վերելքներով, վայրէջքներով եւ այլն. ՕԵԿ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա պատմական ակնարկ կատարեց ու նշեց որոշ մանրամասներ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, հիշեց, թե դեռեւս 2006 թվակնին ՕԵԿ-ը, ունենալով տարաձայնություններ, դուրս եկավ քաղաքական կոալիցիայից եւ շարունակեց իր ինքնուրույն ճանապարհը:
«Մեր ընդդիմախոսներից շատերը դա որակեցին որպես խաղ: Երկրի երկրորդ նախագահին ճանաչողները գիտեն, որ նա քաղաքական խաղեր չի սիրում, իսկ քաղաքական հանդուրժողականությունը նրա համար այնքան էլ կարեւոր կատեգորիա չէ: Արդյունքում` ճնշումների արդյունքում, ՕԵԿ-ից դուրս եկան մի շարք գործարարներ, ՕԵԿ խմբակցությունը գրեթե պառակտվեց երկու մասի:
Բազմաթիվ ՕԵԿ-ակակնների դուրս վռնդեցին իրենց աշխատանքից, ընդհուպ մինչեւ շինծու քրեական գործեր հարուցելով՝ Դամոկլյան սրի պես կախեցին բոլորիս գլխին, եւ բազմաթիվ այլ արգելքներ հարուցեցին: Բայց արդյունքն եղավ այն, որ ՕԵԿ-ը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին կրկին մասնակցեց, հաղթեց, իսկ նախագահական ընտրություններում հավաքեց այնքան ձայն, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանն իր երկու տասնյակ կուսակցությունների հետ միասին»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Նա անդրադարձ կատարեց նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին եւ ՕԵԿ-ի ընդունած որոշմանը, հարցնելով, թե ի՞նչ այլ որոշում իրենք պետք է ընդունեին, եթե մեր երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր, իսկ թշնամին՝ մյուս կողմից հարվածի պատրաստ:
«Գնայինք արկածախնդրությա՞ն ողջ քարոզարշավի ընթացքում մեզ դատափետած ընդդիմության հետ, ժողովրդին տանեինք բախումների՞, արտաքին թշնամուն ռեւանշի հնարավորությո՞ւն տայինք, թե՞ աջակցեինք համատեղ ուժերով աշխատելու կոչով մեզ դիմած նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ այդ ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի 10 անմեղ զոհերի համար, այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջա՞վ ներքեւում հավաքված ժողովրդին տեր կանգնելու, եւ, ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի պատճառով տեղի ունեցան այդ տհաճ եւ ողբերգական իրադարձությունները»,- հռետորաբանեց ՕԵԿ նախագահը: