|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստորագրահավաքի միջոցով պարզ դարձավ, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը:
Նա նշեց նաև, որ իրենց` «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի, քանի որ իրենց համար շատ կարևոր է ստորագրողների` հայ լինելը, իսկ սա, ըստ Թանկյանի, արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը:
«Շատ կարևոր է ասել, որ սփյուռքահայությունը բավականին անջատված է հայաստանյան իրադարձություններից` լինի քաղաքական, սոցիալական, թե` տնտեսական: Սա կարևոր դաս էր` հասկանալու, որ սփյուռքահայությունն ավելի շատ է անջատված Հայաստանից, քան մենք պատկերացնում էինք: Սա պետք է շտկել»,- ասաց Թանկյանը` հավելելով, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության նպատակը Հայաստանում ընտրությունների վերահսկումն է և դրանց` ազատ ու անկախ լինելն ապահովելը: Ըստ նրա` իրենց թիրախը Հայաստանի հայերը չեն, այլ դրսի: «Դրա համար էլ նրանք, ովքեր «քաղաքական մարդիկ» չեն, չեն միանում ստորագրահավաքին»,- ասաց Թանկյանը: