Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Երևանում կայացած համերգի ժամանակ անդրադարձավ նաև Ցեղասպանություն վերապրած իր մեծ մոր և հոր պատմությանը:
Նա նշեց, որ Ցեղասպանության ժամանակ թուրք քաղաքապետերից մեկը փրկել է իր մեծ մորը, և հիմա, Թանկյանի կարծիքով` թուրքական կառավարությունն այս մարդկանց պետք է հերոսի կոչումներ տա` փոխանակ ժխտելու պատմությունը:
«Իմ պապիկը հինգ տարեկան էր, երբ տեսավ, թե ինչպես իր հայրը մահացավ: Պապս էլ կորցրել էր իր տեսողությունը սովի պատճառով: Հետո նա հայտնվեց Հունաստանի որբանոցներից մեկում: Փաստը, որ ԱՄՆ կառավարությունը սխալ բառեր է օգտագործում` Ցեղասպանությունը նկարագրելու համար, սարսափելի է ոչ միայն մեզ, այլև հենց իրենց` ամերիկացիների համար»,-ասաց Թանկյանը` հավելելով, որ մենք` որպես փրկվածների ժառանգներ, պետք է նայենք բոլոր կառավարությունների աչքերին հավասարը հավասարի պես:
Նա նշեց նաև, որ անկախությունից 20 տարի անց էլ դեռ շատ աշխատանքներ ունենք. «Մենք System of a Down-ն ենք և մեր պարտականությունն է ասել այդ մասին ձեզ»,- նշեց Թանկյանը: