|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Երբեմն չեմ հասկանում` ինչ եմ անում կամ ասում, որովհետև ստեղծագործողը կորչում է երաժշտության մեջ»,- այսօր «Թումո»-ում հայտարարեց Սերժ Թանկյանը: Ըստ նրա` երաժշտության ընկալումը հանդիսատեսի կողմից նման է պիցցայի` ոմանք սիրում են վրայի շերտը, ոմանք` տակի լոշիկը:
«Երբեք չես կարող պարտադրել հանդիսատեսին քո տեսակետը երաժշտության ընկալման հարցում: Ամեն մեկն իր միջով է անցկացնում երաժշտությունը և ընկալում այդ կերպ»,- ասաց նա:
Խոսելով հայկական երաժշտությանը բնորոշ առաջին առանձնահատկության մասին, երբը լսելիս կարող ես հստակ որոշել` երաժշտությունը հայկակա՞ն է, թե՞ ոչ, Թանկյանը նշեց, որ դա դուդուկն է: Դա այն տարրն է, որը միանգամից ճանաչելի է դարձնում հայկական երաժշտությունը: «Դրա համար էլ դուդուկը նաև հայկական ֆիլմերում է շատ հնչում»,- ասաց նա: