|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին:
Տեղադրելով բողոքի ցույցի վերաբերյալ Asbarez պարբերականի հոդվածը՝ Թանկյանը, մասնավորապես, նշել է երեք կետ, թե ինչ է նշանակում այս միջադեպն իր համար.
«1. Օտարների կողմից մոնոպոլիզացված կոմունալ ընկերությունները պետք է ազգայնացվեն և խոստորեն կարգավորվեն անկախ կառույցի կողմից:
2. Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ծաղկում է:
3. Անարդար ծրագրերի դեմ քաղաքացիական խաղաղ անհնազանդության նախորդ հաջողված արշավները, ինչպիսին հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ակցիան էր, տվել են պտուղներ»: