|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է սահմանին իրավիճակի լարվածությանը։ Թանկյանը մասնավորապես գրել է.
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակի մեջ, ինչն այս կամ այն գերտերության շահերին է ծառայում։
Հիմնականում հայ բնակչությամբ Ղարաբաղը, որը հայերենով Արցախ է կոչվում, եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից: Տարիներ առաջ ես Հայաստան կատարած այցի ընթացքում եղել եմ Արցախում: Այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթացող և արժանի խաղաղության և բարօրության։
Ես կողմ եմ բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին»: