Բայդենը ստիպված ներողություն է խնդրել սուլթան Էրդողանից. Սերժ Թանկյան
Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Էրդողանից ներողություն խնդրելու մասին լուրը եւ կատարել հետևյալ գրառումը. «Խեղճ ծերունի Ջո Բայդենը ստիպված ներողություն է խնդրել սուլթան Էրդողանից Թուրքիայի և մի շարք արաբական երկրների՝ ԻՇԻՊ-ին և «Ալ Նուսրա»-ին օժանդակելու մասին ճշմարտությունները Հարվարդի խելացի ուսանողներին ասելու համար: Հարվարդի ուսանողներն ու մենք արդեն իսկ գիտենք ողջ ճշմարտությունը»: