Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ.
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,
Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները:
3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով:
Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝ պայքարի առաջին դիրքերում եք դուք:
Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար:
Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:
Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է ՝ որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:
Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «…Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս: