Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես գրում է Tert.am-ը, RollingStone պարբերականն անդրադարձել է System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի` այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նախատեսված համերգային շրջագայությանը: Պարբերականը հարցազրույց է վերցրել խմբի մեներգիչ Սերժ Թանկյանից:
«Իրենց ռիթմիկ երաժշտությամբ ու մեղեդիներով System of a Down խումբը միշտ բարձրացրել է 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: System-ի տղաները միշտ են ոգեկոչել զոհերին՝ «հիշել հոգիներին», դրանից էլ՝ շրջագայության անվանումը` Wake Up the Souls («արթնացրու հոգիներին»)»:
-Ինչո՞ւ որոշեցիք Հայոց ցեղասպանության հարյուամյակը նշել շրջագայությամբ:
- Սա այն աշխատանքն է, որը մենք արել ենք տարիների ընթացքում: Souls-ի հասկացությունը վերաճեծ շրջագայության, մի երևույթ, որին մենք հավատում ենք` որպես ցեղասպանությունը վերապրածների երեխաներ:
-Որո՞նք են արդարության հասնելուն ուղղված քայլերը:
- Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր սեփական պատմությունը ճիշտ կերպով: Խոսքը պարզապես հայերի, հույների կամ ասորիների ցեղասպանության մասին չէ, այլ կատարվող իրադարձության: Չկան գործարկվող միջազգային համաձայնագրեր, որոնք կկագնեցնեն ցեղասպանությունը: ՄԱԿ-ի տարբեր կառույցների` ցեղասպանությունը կանխող հռչակագրերից զատ չկան հստակ բանաձևեր Ցեղասպանության կամ Հոլոքոստի մասին:
-Երբևէ ելույթ ունեցել ե՞ք Թուրքիայում:
- Ո'չ: Մենք ակնկալում էինք Թուրքիա մեկնել այս շրջագայության շրջանակներում: Մենք պետք է կառավարության թույլտվությունը ստանայինք` հաշվի առնելով մեր բացահայտ խոսքը Ցեղասպանության թեմայի շուրջ: Մենք որոշ ժամանակ սպասեցինք, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:
-Կարծում եք` Թուրքիան երբևէ կընդունի՞ Ցեղասպանությունը:
- Ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Ես տեղեկացել եմ, որ փոքրամասնական պատգամավորներից մեկը Թուրքիայի խորհրդարանում բանաձև է ներկայացրել նախկինում կատարված հանցանքների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Իհարկե, այդ բանաձևը շատ ձայներ չի ստանա, սակայն դա արդեն դրական քայլ է, և ժամանակը կարող է փոխել իրադրությունը:
-Խոսելով ժամանակի փոփոխության մասին` հայ հայտնիները ևս մեծ ուշադրություն են հրավիրում ցեղասպանության թեմային
- Միանշանակ: Անկախ այն ամբողջ հարձակումից, որին ենթարկվում է Քիմ Քարդաշյանը, կարող եմ ասել, որ նրա հիշատակումներով Հայոց ցեղասպանության իրողությունը տարածվում է աշխարհով մեկ, դա արժեքավոր է: Նա կարող է գիտակցության մեծ ալիք բարձրացնել: Իրականում նա ավելի շատ հետևորդներ ունի Twitter-ում, քան ես, միանշանակ (ծիծաղում է):