Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ցեղասպանությունը նաև մշակույթի մի հոծ զանգված պոկեց-տարավ հայ ժողովրդից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը: Ըստ նրա` այն, ինչ կատարվում է կյանքում` չի կարող իր անդրադարձը չունենալ արվեստի, մշակույթի մեջ: Հենց սա է պատճառը, ըստ Թանկյանի, որ հայկական երաժշտության մեջ կա այդ 600 տարվա Օսմանյան կայսրության ստրկության կյանքը, Ցեղասպանությունը:
Yerkir.am-ի հարցին, թե Ցեղասպանության ճանաչում ասելով` մասնավորապես ինչ պետք է հասկանալ և ինչ պահանջներ առաջ քաշել` Թանկյանը պատասխանեց, որ հարցի պատասխանը շատ պարզ է.«Առաջին հերթին պետք է Թուրքիայի կառավարությունը ճանաչի իր գործածը և արդարության ճամփան բացվի: Ցեղասպանության ճանաչումը պետք է արդարության և մեր մյուս պահանջների իրականացման համատեղությամբ լինի: Ցեղասպանության ճանաչումը միայնակ չպետք է գա»: