կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 15:40
Քաղաքական

Խոսրով Հարությունյանը խայթեց Նաիրա Զոհրաբյանին

Խոսրով Հարությունյանը խայթեց Նաիրա Զոհրաբյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու հարցը, որի մասին զեկուցում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խիստ քննադատության ենթարկեց մանր կուսակցություններին, մարդ-կուսակցություններին` ասելով, որ դրանք լուրջ վնաս են հասցնում քաղաքական կյանքին, որովհետև ոչինչ չեն անում, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում և միայն ընտրությունների ժամանակ առք ու վաճառք են կազմակերպում` իրենց ծառայությունները մատուցելով խոշոր կուսակցություններին` դրանց դիմաց ստանալով պաշտոններ:

Նաիրա Զոհրաբյանի հարցից հետո հերթագրվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նշենք, որ Խոսրով Հարությունյանի կուսակցությունը ասոցացվում է մարդ-կուսակցության հետ, և հենց նա էր, ով ընտրությունների ժամանակ ընդգրկվեց ՀՀԿ ցուցակում` դառնալով պատգամավոր:

Խոսրով Հարությունյանը նախ փորձեց հակահարված տալ Նաիրա Զոհրաբյանի սուր քննադատությանը: «Տիկի'ն Զոհրաբյան, մեր իրականության մեջ լուրջ, ազդեցիկ կոչվող կուսակցություններ կան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը, այնպես որ` բարի եղեք կուսակցության որակի մասին խոսելիս չպայմանավորենք դա միայն քանակով: Ցավոք, մեզանում, ազդեցիկ կուսակցություն ասելով, հասկանում են անդամների հսկայական քանակ ունեցող կուսակցությունները` առանց հաշվի առնելու, թե այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման հարցում իր դոկտրինն ունի՞, ունա՞կ է հանրության սպասելիքները բավարարել: Այս ամենը ավելի կարևոր է: Եվ ո՞վ է որոշում, թե քանի կուսակցությունն է մեր քաղաքական համակարգին հարմար, ո՞րն է չափանիշը»,- ասաց պատգամավորը: