Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ օրերս Վրաստանում ՀՀ դեսպան, ծանրորդ Յուրի Վարդանյանի աղմկահարույց ձևակերպումներին: Նա հիշեցրեց այդ «մտքի գոհարները»` ասելով, որ Յուրի Վարդանյանը Հայոց ցեղասպանությունը համարում է «զավեշտալի», և որպեսզի ապացուցի, որ Հայաստանից արտագաղթ չկա, առաջարկում է ուշադրություն դարձնել, թե որքան մարդ է ապրիլի 24-ին բարձրանում Ծիծեռնակաբերդի համալիր: Վերջում էլ դեսպանը հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 200-րդ տարելիցը «կնշվի բարձր մակարդակով»: Ըստ Զոհրաբյանի` սոցիալական ցանցերում դա տարածվեց, մարդիկ ծաղրում, ծիծաղում էին, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն լռում էր:
«Հարգելի\' ԱԳՆ, չի կարող լռությունը պատասխան լինել, սա այդ դեպքը չէ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն պետք է հետ կանչեր Յուրի Վարդանյանին դեսպանի պաշտոնից, որպեսզի Հայաստանն արտաքին հարաբերություններում անլուրջ չընկալվի:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց. «Մեր գործընկերուհին դեսպանի լեզվի սայթաքումը օգտագործեց հեռու գնացող եզրահանգումներ անելու համար»: