Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ-ում քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նախագիծը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքվեց, թե արդյո՞ք, որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Սահակյանը դատապարտում է ուրիշի փոխարեն գրանցվելն ու քվեարկելը:
Ի պատասխան Սահակյանը նշեց, որ փորձել են գտնել ոսկե միջինը: Նա վստահեցրեց, որ հարգում է իր գործառույթներն ու պարտականությունները և մշտապես դատապարտել է նման դրսևորումները և երևույթները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Դուք չանդրադարձաք այն խնդրին` եթե այս կամ այն պատգամավորը այս կամ այն պատճառով գտնում է, որ իր վեհ գաղափարները չեն համընկնում խմբակցության գաղափարներին և դուրս է գալիս, ես հասկանում եմ որ մանդատ դնել-չդնելու խնդիր չեն բարձրացնում և դա սահմանադրական նորմ է, բայց նա պե՞տք է շարունակի օգտվել խմբակցության ընձեռած հնարավորույթուններից, աջ ու ձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով տվյալ խմբակցությանը, այն դեպքում երբ խմբակցության ռեսուրսների հաշվին եկել է խորհրդարան»:
Սահակյանը նշեց, որ օրենքը աջ ու ձախ հարցազրույցներ տալու սահմանափակում չի կարող դնել, իսկ թե խմբակցության անդամներից ով որ հանձնաժողովում պետք է ներկայացվի և այլն, դրվելու է խմբակցության կողմից: Այսինքն` խմբակցությունն է որոշելու` պատգամավորին ներկայացնի՞ այս կամ այն հանձնաժողովում, թե՞ ոչ: