Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահի փետրվարյան ելույթից հետո, Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատգամավորական մանդատ իրեն ժողովուրդն է տվել, և ինքը կդադարի լինել պատգամավոր, եթե այդպես ժողովուրդը կամենա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր՝ ԲՀԿ խմբակցությայն այն անդամները, ովքեր չեն կիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական գիծն ու գաղափարները, թող վայր դնեն պատգամավորական մանդատները:
«Նախ` ես, ինչպես հասկացա, Նաիրա Զոհրաբյանը կուսակցական պատգամավորների մասին էր խոսում, բայց, այնուամենայնիվ, եթե ինձ էլ էր վերաբերում, ասեմ, որ իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ժողովուրդն է տվել, թող մեկ-մեկ ուսումնասիրեն ԱԺ օրենքը, կանոնադրությունը»,- ասաց Առաքելյանը:
Հարցին, թե ժողովուրդը տվել է, ժողովուրդն էլ իրավունք ունի խլելո՞ւ, Առաքելյանը պատասխանեց. «Չէ, մի քիչ կոպիտ է այդպես, ժողովուրդը, որ տալիս է, էլ չի խլում: Ժողովուրդը մյուս ընտրություններին չի տա քվե, ոչ միայն ես, այլև ցանկացած պատգամավորի թեկնածու չի անցնի, և կստացվի խլել»: