|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հիշեցրեց, որ ապրիլյան դեպքերից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով հավաքագրվել են դրամական միջոցներ, և մեր հասարակությունը մշտապես պատրաստակամ է եղել հայրենիքը պաշտպանող զինծառայողներին օգնել և զինվորի նկատմամբ հարգանք ունի:
«Մեր ասածն այն է, որ եթե կառավարությունը գնա կամավորության սկզբունքով, շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետև պարտադիրը մարդուն բերում է հակադրվելուն»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը՝ անդրադառնալով 1000 դրամ հատկացումներ անելու նախագծին:
«Ես ստորագրել եմ, որ իմ աշխատավարձից տոկոս գնա զինվորների խնդիրները լուծելուն: Դրա համար հպարտ եմ: Եթե պետք լինի, տասնապատիկը կտամ»,- ասաց Մանուկյանը, սակայն կրկին շեշտեց, որ հասարակությանը վանում է այս նախագծի մեջ տեղ գտած` պարտադիրի սկզբունքը:
«Պարտադիր կամավորականությունը սովետին բնորոշ բան է, մարդու ազատությունը պարտադրանքներով կաշկանդել չի կարելի, այն էլ այն դեպքում, երբ դա հումանիզմի դաշտ է. սեփական երկրի զինվորին օգնելը պատվի, արժանապատվության, հպարտության խնդիր է»,- ասաց նա:
Մանուկյանը նշեց, որ ինքը կողմ է կամավորության սկզբունքին: