կարևոր
2962 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-03 16:30
Քաղաքական

Իրենց խնդիրն այն չէ, որ իրենց ասածն իրականության հետ կապ ունենա, իրենց խնդիրն իրենց դեմ պայքարող մարդուն հնարավոր բոլոր ձևերով վարկաբեկելն է․ Վարդանյան

Իրենց խնդիրն այն չէ, որ իրենց ասածն իրականության հետ կապ ունենա, իրենց խնդիրն իրենց դեմ պայքարող մարդուն հնարավոր բոլոր ձևերով վարկաբեկելն է․ Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Ի՞նչ եք կարծում, կեղծ լուր տարածողները չգիտեն, որ իրենք կեղծ լուր են տարածում։ Իհարկե գիտեն, ուղղակի իրենք նաև գիտեն, որ ցանկացած սկանդալային լուր ավելի արագ և շատ է տարածվում, քան այդ լուրը հերքումը։

Իրենք նաև գիտեն, որ կեղծ լուրի տարածման համար պատասխանատվության չեն ենթրակվելու։ Դրա համար էլ Հայաստանը հիմա վերածվել է մի մեծ «Հայկական ժամանակ» թերթի։

Անհայտ ծագման մեկը ցանկացած արժանապատիվ մարդու կարող է մեղադրել ցանկացած հանցանքի մեջ ու այդ թեզը երկար ժամանակ կմնա հանրային խոսույթում ու անգամ շատ լուրջ մարդիկ կասեն, «դե եթե ասում են՝ ուրեմն մի բան կա»։

Մյուսը հատվածը վերաբերում է հենց այդ «եթե ասում են, ուրեմն մի բան կա» -ին։

Փաշինյանական ստերի համար որևէ նշանակություն չունի փաստական հիմքի առկայությունը։ Ավելի պարզ ասած իրենց համար մեկ է, իրենց ասածը որքան կապ ունի իրականության հետ կամ կապ ունի՝ թե ոչ։ Դրա համար էլ ինքնախարազանում է ցանկացած ցենզուրա կամ գործողության սահմանափակում, որն արվումէ այն հույսով, որ փաշինյանական պրոպագանդիստները որևէ պիտակ չկպցնեն քեզ վրա։

Իրենց խնդիրն այն չէ, որ իրենց ասածն իրականության հետ կապ ունենա, իրենց խնդիրն իրենց դեմ պայքարող մարդուն հանարավոր բոլոր ձևերով վարկաբեկելն է։ Դրա համար էլ Վազգեն Մանուկյանը կարող է դառնալ Գետաշեն հանձնող, Բագրատ Սրբազանը՝ ԿԳԲ գործակալ, դու՝ Շուշին հանձնող և այսպես շարունակ։

Մեր գործը փաշինյանական պրոպագանդայի համար հնարավորինս բարձր հանրային իմունիտետ ձևավորելն է։ Ընդհանրապես պետք է ամոթ լինի այդ կայքերից տեղեկություն տարածելը, այդ մարդկանց հղում անելը, նրանց ասածները կարդալն ու մեկնաբանելը»։