կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 14:05
Հասարակություն

Հարկային ստուգումներ` կամավորության սկզբունքով

Հարկային ստուգումներ` կամավորության սկզբունքով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: Նա հիշեցրել է, որ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:


ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով  հարկային ստուգումների այդ համակարգի կիրառումը, նշել է, որ այլընտրանքային հարկային ստուգումը կամավորության սկզբունքով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգում է, բոլոր այն դեպքերում, երբ ստուգումների տարեկան ծրագրում չներառված հարկ վճարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ իրականացնել հարկային ստուգումներ: Այդ դեպքում այլընտրանքյաին հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինը չի կիրառելու հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքները:  Նա նաև նշեց, որ այդ համակարգը նպատակ ունի բարելավել Հայաստանում ներդրումային միջավայրը: