կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 14:52
Քաղաքական

Ռուսական Առաջին ալիքի ասածն ''ասնավանի չի'' Շարմազանովի համար

Ռուսական Առաջին ալիքի ասածն ''ասնավանի չի'' Շարմազանովի համար

«Ես երբեք լրատվական ծառայությունների, լինի` հայկական, միջազգային, թե` ռուսական, ռեպորտաժներով չեմ դատում հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ես դատում եմ փաստերի հիման վրա: Իսկ փաստը հետևյալն է, որ Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՄՄ անդամ երկրները դրականորեն են վերաբերվում ՀՀ ցանկությանը` միանալու Մաքսային միությանը: Կլինի ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր, որով էլ առաջ կշարժվենք, իսկ թե OРT-ն, BBC-ն, CNN-ը, Yerkir.am-ը և մնացած լրատվամիջոցները ինչ են կարծում, դա իրենց կարծիքն է»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսական Առաջին ալիքի` մեծ աղմուկ հանած ռեպորտաժին, հատարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Հիշեցնենք, որ տեսանյութում ասվում է, որ «ՄՄ-ին միանալու` Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ ունեցած տարածքային խնդրի պատճառով»:

 

Մեր հարցին` հնարավո՞ր է` առաջիկա մեկ տարում կտրուկ շրջադարձ լինի, և Հայաստանը չինտեգրվի Մաքսային միությանը, Շարմազանովը պատասխանեց. «Գիտեք ինչ, Օտտո ֆոն Բիսմարկն ասել է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Բայց ես լրիվ իրատեսական եմ համարում, որ մենք զարգացնենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների և առաջին հերթին Ռուսաստանի հետ»: