կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 17:25
Քաղաքական

Քննարկվում է առաջարկ, որ 1000 դրամի հատկացումները կամավորության սկզբունքով լինեն. Վահրամ Բաղդասարյան

Քննարկվում է առաջարկ, որ 1000 դրամի հատկացումները կամավորության սկզբունքով լինեն. Վահրամ Բաղդասարյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով դիտարկմանը, որ 1000 դրամ պարտադիր վճարի  վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ դեռևս 1991 թվականին է եղել «1 գրամ ոսկի» օպերացիան, որը կամավոր է եղել, և որի հասույթը ևս փոխանցվել է բանակին, ու ինքն էլ հոժարակամ տարել ու հանձնել է իր կնոջ ոսկիները, նշեց՝ ուրախ է, որ նմանատիպ ակցիա է եղել նաև այն ժամանակ: Ըստ նրա` հիմա էլ ստիպողաբար որևէ բան չի լինի, և նմանատիպ բաներ հիշեցնողներն ուզում են արդարացնել իրենց՝ նախագծին դեմ քվեարկելը, սակայն պետք չէ արդարանալ, քանի որ հանրությունը կների:

Բաղդասարյանը շեշտեց, որ կա առաջարկություն, որ օրենքի նախագծից հանվի պարտադիրի բաղադրիչը, և կամավորության սկզբունքը գործի, դա քննարկվում է:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթին, որի ընթացքում նա նշել է, թե բանակից գողացող մարդկանց Աստված է պատժելու, Բաղդասարյանը նշեց, որ, այո, հավատացյալ մարդիկ պետք է հենց այդպես մտածեն, բայց նաև շեշտեց, որ բոլոր գործերը չպետք է թողնել Աստծուն: «Մենք Աստծո միջնորդներն ենք և պետք է օժանդակենք այդ հարցերի լուծմանը»,- ասաց նա: