կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 11:39
Քաղաքական

ՀՀԿ-ական գործարար պատգամավորը և վարչապետը հանդիպել են

ՀՀԿ-ական գործարար պատգամավորը և վարչապետը հանդիպել են

Արդեն հայտնել ենք, որ ՏՄՊՀՀ-ն 110 միլիոն դրամով տուգանել է «Երևան գարեջուր» ընկերությանը: Yerkir.am-ի հետ զրույցում «Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասաց, որ հանդիպել է վարչապետի հետ:

«Վարչապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի առաջարկությամբ: Վարչապետին ասել եմ այն ամենը, ինչ երեկ հայտնել էի լրագրողներին»,- ասաց պատգամավորը:

Մեր հարցին՝ ի՞նչ ասաց վարչապետը, Հակոբյանը պատասխանեց. «Միայն լսեց, բան չասաց»:

Նշենք, որ Հակոբյանը տեղյակ չէր, որ այսօր կառավարության նիստում վարչապետը դիտողություն էր արել: «Հորդորում ենք ջանքերն ուղղել առաջնային սպառման շուկա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող դժգոհությունները շատ են: Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն»,- ասել էր վարչապետը ՏՄՊՊՀ նախագահին:

Իմանալով այդ մասին` Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, հավանաբար, վարչապետն իրեն լսելուց հետո է եկել նման եզրակացության: