Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կենսագրության մեջ նշված չէ, որ ծառայել է բանակում: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի ծառայել բանակում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե իր ժամանակ «ռազմական կաֆեդրա էր, երբ բուհերում սովորողներին չէին տանում բանակ, այլ երկու ամսով տանում էին ռազմական վերապատրաստման»:
«Փաստորեն, հա’մ սովորում էինք, հա’մ էլ ծառայում»,- ասաց Ալեքսան Պետրոսյանը: Հարցին` եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, կընդգրկվի՞ աշխարհազորում, պատգամավորն այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Ես հո «Եփրեմվերդին» չե՞մ, որ պատկերացնեմ, թե վաղը ինչ կլինի: Ենթադրություն չեմ սիրում անել»:
Փոխարենը պատգամավորը շատերի նման սիրում է խոսել մեր բանակի մասին, թե որքան ուժեղ է այն: «Մեր վաղվա բանակը տեսնում եմ ուժեղ, անվտանգ, մարտունակ, ու ամեն մեկն իր գործով պետք է նպաստի դրան: Ունենանք ուժեղ տնտեսություն, հետևաբար` ուժեղ բանակ, որ կարողանանք պաշտպանել ամենակարևորը` երկրի անվտանգությունը: Ես չեմ գտնում, որ մեր բանակում առկա է հիասթափությունը: Առանձին դեպքեր ցանկացած պահի կարող են լինել, բայց, ընդհանրապես, մենք չենք կարող այսօրվա բանակի մարտունակությունը, հզորությունը, ուժը և կարգապահությունը համեմատել 10 տարի առաջվա բանակի հետ : Պետք է աշխատենք լավը տեսնել»,- ասաց նա: