Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրված ժողովրդագրական պատկերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ Հայաստանում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները: Ըստ նրա` ծնելիությունը տասը ամիսների ընթացքում կազմել է 29 914 և 2,3 տոկոսով նվազել է` նախորդ տարվա համեմատ, իսկ մահացության ցուցանիշը կազմել է 20 427 մարդ, նվազել է 2,5 տոկոսով:
«1000 բնակչի հաշվով ծնելիությունը կազմում է 13,3 պրոմիլ: Միջին հանրապետական ցուցանիշը գերազանցում են Երևանը, Արարատի ու Կոտայքի մարզերը, մնացած բոլոր մարզերում ծնելիությունը նվազել է: Ծնելիության ցուցանիշն ամենացածրը Սյունիքի և Տավուշի մարզերում է: Իսկ մահվան ցուցանիշը ամենաբարձրը Լոռու, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում է»,- ասաց Կույումջյանը:
Մահացության պատճառներից առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները /47,9/, որին հաջորդում են նորագոյացությունները /19,8 տոկոս/, շնչառական օրգանների հիվանդությունները /8,2 տոկոս/, իսկ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմել է 0,9 տոկոս:
«Հայաստանը համարվում է ծերացող երկիր, քանի որ մեր բնակչության մեջ ավելանում են կենսաթոշակային տարիքի մարդիկ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` եթե հասարակության մեջ ծերերի թիվն անցնում է ընդհանուր բնակչության 7 տոկոսը, երկիրը ծերացող է, իսկ մեզ մոտ ծերերի թիվը բնակչության 10,9 տոկոսն է: Ասեմ նաև, որ կյանքի տևողության միջին տարիքը տղամարդկանց մոտ 71,7-ն է, իսկ կանանց մոտ` 78,2»,- ասաց Կույումջյանը: