Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը: Այսօր ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողներին հայտնեց, որ 2016-ի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 9171 ծնունդ, որը 2,4 տոկոսով 2015-ին արձանագրված ծնունդների թվից քիչ է: Բացի այդ` 2016-ին մեռելածնությունը նույնպես նվազել է 25 տոկոսով, և եթե 2015-ին արձանագրվել էր 185 դեպք, ապա 2016-ին` 139:
«1,4 տոկոսով նվազել է նաև մահերի թիվը: Ծնունդների և մահերի թիվը համեմատելով` ստացվում է, որ Հայաստանի բնակչության հավելաճը 0,1 տոկոսով նվազել է: 2016-ի առաջին կիսամյակում 13 տոկոսով նվազել է նաև ամուսնությունների թիվը, ինչպես նաև` 83 դեպքով ամուսնալուծությունների թիվը»,- ասաց Կույումջյանը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրացվել է մայրական մահացության 2 դեպք, նույնքան դեպք էր գրանցվել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: