Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի կանխատեսումներով` մինչև 2050 թվականըը մեր մոլորակում կապրի 7.9-10.9 միլիարդ մարդ, ինչը որոշակիորեն կախված է ընտանիքի պլանավորման քաղաքականության արդյունավետությունից: Սակայն զարգացող երկրներում բնակչության էական աճի դեպքում ԱՊՀ որոշ երկրներ հակառակ միտում են ցուցադրում:
Ազգաբնակչության համաշխարհային օրվա` հուլիսի 11-ի նախաշեմին ԱՊՀ երկրների ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տեսակամրջի ընթացքում իրենց երկրների ժողովրդագրական խնդիրները ներկայացրեցին հայաստանցի, մոլդովացի, ուկրաինացի, ռուսաստանցի և ղազախստանցի փորձագետները:
Այս երկրների շարքում ծնելիության նվազման և արտագաղթի ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնող Հայաստանի ժողովրդագրական խնդիրները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:
Ըստ նրա` ՄԱԿ-ի կանխատեսումները միշտ չէ, որ ճիշտ են լինում. «Ընդհանուր առմամբ, բնակչության նվազման միտումը բնորոշ է շատ երկրների, մասնավորապես` Արևմտյան Եվրոպային, ԱՊՀ-ին: Հայաստանում իրավիճակը նույնն է, ինչ մնացած երկրներում, միայն այն տարբերությամբ, որ ՀՀ ազգաբնակչության թիվը 3 մլն է կազմում և մեզ համար 1.5, 1 և նույնիսկ 0.5 մլն-ի կորուստը բավականին լուրջ հետևանքներ կունենա»:
Փորձագետի կարծիքով` մեր երկրում բնակչության թվի նվազումը միգրացիոն մեծ հոսքի և ծնելիության անկման հետևանք է:
Անդրադառնալով ազգաբնակչության ծերացման խնդրին` Պողոսյանն ասաց. «Այն երկրները, որտեղ ազգաբնակչության 12 տոկոսից ավելին 60 տարեկան է, համարվում են ծերացող երկրներ: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 14,6 տոկոս, և մենք հետզհետե մոտենում ենք ծերացող երկրների շարքին»:
Բացի այդ, ըստ նրա, ժողովրդագրությունը մեզ համար ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ այն երկրի անվտանգության, ինչպես նաև տնտեսության զարգացման երաշխիքն է: «Մանավանդ` եթե հաշվի առնենք, որ մեկնողների մեծ մասը տղամարդիկ են, որոնք ազգաբնակրչության տնտեսական ակտիվ շերտն են կազմում»,- եզրափակելով միտքը` հայտարարեց նա: