|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց նախարարության կողմից դեղորայքի շուկայում կատարված մշտադիտարկման արդյունքները: Նա նշեց, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում մշտադիտարկել են չորս խոշոր ներկրողների` ըստ գնացուցակների ու ներմուծման ծավալների: Մարզերում և Երևան քաղաքում արդյունքները հետևյալն են` 60 տոկոս դեղորայքի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսինը նվազել է 30 տոկոսով, 6 տոկոսը թանկացել է 3 տոկոսով, ինչը կապված է սեզոնային վաճառքների հետ:
«Մենք ամեն ամսվա 5-ին փոփոխելու ենք այս տվյալներ և ներկայացնելու ենք»,- ասաց նախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ դրա մասին պարբերաբար պետք է ներկայացնել հանրությանը: Վարչապետը թերություն համարեց տեղեկատվության պակասը: «Բազմաթիվ առիթներով մեզ նամակներ են գրում, որ դեղերը թանկացել են անհիմն, հիմա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոչ միայն նման խնդիր չկա, այլև կա գների նվազեցում: Բայց դրա մասին պետք է խոսվի, դրա մասին պետք է ասվի հանրությանը: Խնդրում եմ բոլոր իմ գործընկերներին` այդ հարցում լինել ուշադիր»,- ասաց նա: