|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ծնունդների թիվը շատացել է նաև հեռավոր գյուղերում:Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 14-ը միայն Արծվաբերդ գյուղի ծննդատանը ծնվել է 17 երեխա: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այս ծննդատանը ծնվել էր 9 երեխա:
Ըստ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Աղաբեկյանի` մինչև տարեվերջ դեռ կլինեն ծննդաբերություններ:«Մեր մոտ պայմանները լավ են, մասնագետները տարիների փորձառություն և համապատասխան կրթություն ունեն, ուստի ծննդաբերության համար գյուղից Բերդ ավան տեղափոխվում են միայն հատուկ դեպքերում»:
Պետության կողմից անվճար ծննդօգնությունն ու 3-րդ երեխա ունենալու համար տրվող դրամական օժանդակությունը ոգևորիչ է:Գյուղացիները մի զավեշտալի դեպք են պատմում. սկեսուրը հարսի հետ վիճել է, թե ինչու 3-րդ երեխան չի ունենում, որ պետության կողմից տրված գումարով վերանորոգեն տան տանիքը… Գայանե Ասրյան