|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2017-ին Հայաստանում արձանագրված ծնելիության ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017-ին Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 37 699 ծնունդ, որը 2893-ով քիչ է, քան 2016-ին:
Ծնունդներում, տղա-աղջիկ հարաբերակցությամբ, տղաները կրկին գերազանցում են աղջիկներին: Այսպես՝ 2017-ին ծնված տղաների թիվը 1799-ով ավելի է, քան աղջիկների թիվը. 2017-ին ծնվել է 17 950 աղջիկ և 19 749 տղա:
2016-ին ծնված տղաների թիվը 2298-ով է գերազանցել աղջիկների թիվը. 2016-ին ծնվել է 19 147 աղջիկ և 21 445 տղա: