կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-24 13:32
Քաղաքական

Վարչապետն իր հայտարարությամբ փաստեց՝ կա մենաշնորհ, որը պետք է վերացվի. ՀՀԿ-ական պատգամավոր

Վարչապետն իր հայտարարությամբ փաստեց՝ կա մենաշնորհ, որը պետք է վերացվի. ՀՀԿ-ական պատգամավոր

Վարչապետը շատ ճիշտ է ասել` պետք է մենաշնորհներին վերջ տրվի, եթե ինչ-որ բան են ուզում ներկրել կամ արտահանեկ՝ առանց խոչընդոտների, պետք է այդ գործընթացն իրականացնել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մենաշնորհների վերացմանը վերաբերող հայտարարությանը:

Հարությունյանը նշեց, որ վարչապետն իր հայտարարությամբ փաստեց, որ կա մենաշնորհ, որը պետք է վերացվի: 

Հարցին, թե տարիներ շարունակ ո՞ւմ հովանու ներքո են գործել մենաշնորհներն ու օլիգարխիան, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր երկրներում էլ այդ պրոցեսները զարգանում են: Վայրի կապիտալիզմի ժամանակ այդ գործընթացները զարգանում էին: Կապիտալի նախնական կուտակումը հիմնականում հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել: Մենք սոցիալիզմից անցանք կապիտալիզմի, և տեղի ունեցավ վայրի սեփականաշնորհում: Մարդիկ որոնք օրվա հացի կարոտ էին, որոնք երկրորդ դասարանի կրթություն ունեին, միանգամից հարստացան: Կապիտալի այդ տեսակն իր հետ բերում է հանցավոր գործողություն, որովհետև դրանց տերերից շատերը չգիտեն էլ, որ այդ գործունեությունը հանցավոր ճանապարհ է»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կզուլալվի, և կոռուպցիան, մոնոպոլիաները կնվազեն:

Ի դեպ, պատգամավորը դժվարացավ ասել, թե որքան ժամանակ է հարկավոր դրա համար: