Միասին կարող ենք
կարևոր
1042 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 20:19
Հասարակություն

Դատարանի որոշման հիման վրա պետք է վերացվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. փաստաբան

Դատարանի որոշման հիման վրա պետք է վերացվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. փաստաբան

Դատարանի որոշման հիման վրա պետք է վերացվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:

Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:
Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:

Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»,- նշվում է փաստաբանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։

Արգելվել է նրա ելքը Հայաստանից: