|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը դրական կվերաբերվի Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: «Դրական կվերաբերվեմ, բայց գտնում եմ, որ սա իմ անձնական որոշելիքը չէ, դա միայն Գագիկ Ծառուկյանը կարող է որոշել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձին: «Ես, առհասարակ, գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը բավական մեծ ճանապարհ է անցել Հայաստանում և բավական մեծ նպաստ է ունեցել քաղաքական կյանքում՝ տնտեսական ներդրումների առումով, սպորտի հետ կապված վերջին իրադարձությունների առումով»,- հավելեց Էնֆիաջյանը:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ վերադառնալուն ինչպե՞ս կվերաբերվեք, պատասխանեց. «Ես գտնում եմ՝ տեղին կլիներ այն տեսակը, որ ներկայացնում է մեր իրականության մեջ Գագիկ Ծառուկյանը, իրականում ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված լիներ»: