|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով` յուրաքանչյուր պատգամավոր պետք է առաջնորդվի իր խղճով եւ համոզմունքներով. Սահմանադրությամբ է այդպես ամրագրված: «Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է նաեւ հարգի իր երկրի խորհրդանիշերը, իսկ դրանցից մեկը մեր երկրի նախագահն է, նախագահի ինստիտուտն է: Ես չեմ կարծում, որ դա պատիվ կբերի յուրաքանչյուր պատգամավորի, ով կփորձի այդ խորհրդանիշերը վարկաբեկել: Սա ինձ համար, ճիշտն ասած, անընդունելի է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ նախագահի որոշմանը, որ պետք է փոփոխություն արվի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում, ՕԵԿ-ական պատգամավորը նշեց, որ որոշումը կոռեկտության սահմաններում էր, ինչպես կոռեկտության սահմաններում պատասխանեց երկրի նախագահը: «Իրոք, կոռեկտ գտնվեց հանրապետության նախագահը»,- նշեց Մարգարյանը: