|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բացասաբար է վերաբերվում ուսանողների դասադուլին:
«Միանշանակ մերժում եւ չեմ ընդունում «դասադուլ» կոչված պայքարի ձեւը: Բացի այդ` ջավախքցիներին ներքաշելով ոչ ճիշտ գործընթացի մեջ` մարդիկ փորձում են կեղտոտ ջրում ձուկ որսալ: Պետք է հաշվի առնել, որ ջավախքցին գալիս է կրթություն ստանալու, այլ ոչ թե դասադուլ անելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ծագումով Ջավախքից պատգամավորը:
Նա համարում է, որ այսօր բուհերը քաղաքականացված չեն, և իշխող կուսակցությունը չի տարանջատում երիտասարդությանը: «Երիտասարդի` քաղաքականության մեջ ներգրավվածությունը կարիերիստի դրսեւորում չէ, եւ եթե անգամ մի ուսանողը անդամակցում ՀՀԿ-ին, մյուսը` ԲՀԿ-ին, մեկ այլ ուսանող էլ` Դաշնակցություն կուսակցությանը, դա տարանջատում չի նշանակում եւ նման բուռն հակազդեցության արժանի չէ»,- նշեց Վարդապետյանը:
Ըստ նրա` ամեն ինչ պետք է լինի քաղաքակիրթ պայմաններում` հանուն պետության առաջընթացի:
Պատգամավորի կարծիքով` հետընտրական իրավիճակն այլեւս իրողություն է: «Կոչ եմ անում Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա կողմնակիցներին եւ ընդդիմադիրներին ընդունել այս իրավիճակը եւ չխանգարել երկրի առաջխաղացմանը»,- հայտարարեց Վարդապետյանը: