կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 19:31
Քաղաքական

Սարգսյան-Ծառուկյան հանդիպումներն ինձ չեն վերաբերում. ԲՀԿ-ական

Սարգսյան-Ծառուկյան հանդիպումներն ինձ չեն վերաբերում. ԲՀԿ-ական

Այսօր Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում մասնակցել են «Հայաստան» կինոթատրոնի բացմանը: Ուշագրավ է, որ ոչ վաղ անցյալում այս երկու անձանց հարաբերությունները, մեղմ ասած, լարված էին, սակայն հիմա նրանք արդեն միասին «տեղ են գնում»:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ մասին կարծիք հայտնելն «իր ոլորտին չի առնչվում»: «Ինձ չվերաբերող հարցերի պատասխանը ես չունեմ: Ինձ միայն իմ ոլորտին առնչվող հարցեր ուղղեք: Գյուղատնտեսությանը, բնապահպանությանն առնչվող հարցերին միայն կպատասխանեմ: Ես միայն այդ հարցերով եմ զբաղվում»,- ասաց Խաչատրյանը: Հարցին` որպես քաղաքական գործիչ` մի՞թե որևէ կարծիք չունի այս հարցի վերաբերյալ, պատասխանեց. «Գյուղատնտեսությունից ու բնապահպանությունից էլ լավ քաղաքալանությո՞ւն»:

Դիտարկմանը, թե ինքն էլ ԲՀԿ-ից է և իր կուսակցության նախկին առաջնորդի ու Սերժ Սարգսյանի լարված հարաբերություններին, նրանց շուրջ զարգացող քաղաքական խմորումներին ինքն էլ ականատես է եղել, իսկ հիմա արդեն, ասես, որևէ բան չի եղել, և վերոնշյալ անձինք միասին տարբեր վայրեր են այցելում ու հասարակությանն այդ ամենն ի ցույց դնում, Լյովա Խաչատրյանը պատասխանեց կարճ. «Ես բամբասանքներով չեմ զբաղվոււմ, և դա ինձ չվերաբերող հարց է»: