Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան առանձնացավ` ոչ միայն ակտիվիստներին բերման ենթարկելով, այլ նաև լրագրողների նկատմամբ ճնշումներով: Հիշեցնենք, որ այդ օրը yerkir.am-ի լրագրողին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը սպառնացել էր:
Լրագրողների հանդեպ ոստիկանության նման վերաբերմունքը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը դատապարտելի է համարում: Նրա խոսքով` այդ ձևերը ընդունելի չեն: «Լրագրողին չի կարելի ճնշել, լրագրողին կարելի է բացատրել, դաստիարակել, կրթել, բայց ճնշել չի կարելի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Սուքիաս Ավետիսյանը, կարծիք հայտնեց, որ եթե ոստիկանությունը լրագրողի հանդեպ ոչ համարժեք գործողություններ է իրականացրել, ապա պետք է դիմել դատարան: Նրա կարծիքով` ոստիկանության գործողությունները չեն եղել «հանուն Պուտինի»: «Կարգը նույնն է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, մենք բոլորս ենթարկվում ենք նույն իրավական ակտերին: Պուտինի այցի հաջորդ օրը ԱԺ նախագահն ասաց, որ դիմել է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն ասել է, որ իրենց գործողությունները համարժեք են եղել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Երանոսյանի գործողությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Yerkir.am-ը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ սպասում է նրա պատասխանին: