|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին. այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի ձևով ԲՀԿ-ն չի սատարելու Սամվել Բալասանյանին: Ես հիմա հրապարակային հայտնում եմ այդ մասին: Մենք ունենք ութ հազարից ավելի լիցենզավորված անձինք, որը լրիվ բավարար է, նույնիսկ՝ գերբավարար, որ նրանցից մեկին սատարենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն կարևորում է տեղական կառույցների կարծիքը, և քաղաքական խորհուրդն անպայման դեմ ու կողմ կարծիքները հաշվի է առնում:
Yerkir.am-ի հարցին, թե վերջնակա՞ն է որոշումը, որ Արմեն Բադեյանը չի առաջադրվելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, Մելքումյանը խուսափողական պատասխան տվեց` վերջնական որոշում դեռ չկա:
Արձագանքելով դիտարկմանը, թե ԲՀԿ-ն պարբերաբար լքում են, պատգամավորն ասաց. «ԲՀԿ-ն թող լինի ինկուբատոր, ԲՀԿ-ին որևէ մեկը չի կարող ջլատել»: