Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է`էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման հարցում կառավարությունը չի օգնի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Նրա բնորոշմամբ` հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն հասարակ բնակչության, այլ նաև խոշոր բիզնեսի համար: Վարչապետը հավաստիացրեց, որ նման բան չկա:
Թեմայի առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը վարչապետի այս հայտարարությունը համարում է ժամանակավոր որոշում, ինչպես նաև նշեց, որ կառավարության նման մոտեցումն ինչ-որ առումով բովանդակություն ունի:
«Նախ նշենք, որ օրենքով խոշոր ձեռնարկություն համարվում են մեկուկես միլիարդ դրամից ավելի տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկությունները: Այստեղ հարց է ծագում` կարո՞ղ է արդյոք անհավասարություն ստեղծվել բիզնեսի մեջ: Կարծում եմ`այդքան էլ չի կարող, քանի որ միլիարդներով ապրանքներ թողարկող, արտահանող հիմնարկների, բիզնես ստրուկտուրաների հոսանքի` կառավարության կողմից ուրիշ ծախսերի հաշվին սուբսիդավորելն այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց Մելքումյանը` հավելելով. «Բայց, պետք է ասեմ, որ սա միջանկյալ լուծում է, այսինքն` սենց թե նենց բնակչության համար բիզնեսի հարցն արմատապես լուծված չէ: Կարծում եմ` պետք է գալ լուծման: Ես սա համարում եմ ժամանակավոր որոշում»:
Մելքումյանը նշեց նաև, որ կառավարության նման որոշումը միտված է այս ամբողջ աղմուկի լիցքաթափմանը:
«Այդ որոշումն այս ամբողջ աղմուկը լիցքաթափելու համար էր, բայց կարծում եմ, որ հետո ինչ-որ միջանկյալ լուծման գալու են: Կառավարության այդ մոտեցումը համարում եմ, որ ինչ-որ բովանդակություն ունի»,- ասաց տնտեսագետ պատգամավորը: