Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա ու հեռանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Ասում են՝ ինչո՞ւ հարյուր հազարավոր մարդիկ միտինգներին չեն գալիս, որովհետև նրանք սգի մեջ են, իրենց սուգը կանցնի եւ իրենց կարծիքը կասեն։ Բայց մարդկանց մեջ էդ բանը փոխվել է, քաղաքական մեծամասնությունը մսխել է վստահությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ծածուկ պայմաններում դրամական փոխանցումներ են արվել կառվարություն, բայց, օրինակ, Ֆինանսաների նախարարությունում պարգեւավճարներ են բաժանվում, մինչդեռ այդ նույն նախարարությունից ընդունում են, որ պետբյուջեն ճեղքվածք ունի։
«Ձուկը գլխից է հոտել, ամեն ինչ որոշվում է բարձրագույն բուրգում։ Մինչեւ վերեւի նստածի հարցերը չլուծվի, ներքեւներում հարց լուծել հնարավոր չի լինի»,- ի պատասխան ասաց նա։