Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ աշխարհը քննարկում է ԵՄ կազմից դուրս գալու` Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները, որոնք անսպասելի էին հենց Մեծ Բրիտանիայի համար: Տարբեր են մեկնաբանությունները, թե որոնք են ԵՄ-ում սկսված կառուցվածքային ճգնաժամի պատճառները:
ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով` վերպետական կառույցները, ինչպիսին ԵՄ-ն է, ապագա չունեն, որովհետև ժողովուրդները դժվար են հաշտվում պետությունների սուվերեն լիազորությունները վերազգային կառույցներին պատվիրակելու հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Խանումյանը կարծիք հայտնեց, որ Մեծ Բրիտանիայում միշտ էլ ուժեղ են եղել եվրասկեպտիկ տրամադրությունները, և բազմաթիվ ԵՄ պայմանագրերի Մեծ Բրիտանիան միացել է վերապահումներով, հետևաբար` ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքներն անսպասելի չէին:
«ԵՄ կյանքում միշտ էլ եղել են վայրէջքի և վերելքի փուլեր` կապված թե\' տնտեսական ճգնաժամերի, թե\', ընդլայնմամբ պայմանավորված, գործընթացների հետ: Բրիտանական հանրաքվեի արդյունքները, իմ կարծիքով, կուժեղացնեն այլ երկրների եվրասկեպտիկներին, կակտիվանան նաև ռեգիոնալիստները: Բոլոր երկրներում էլ կուժեղանան եվրասկեպտիկների դիրքերը: Ազգայնական ուժերը նոր հաջողություններ կգրանցեն, անջատման համար պայքարող տարածքներն ու ժողովուրդներն ավելի վճռական կդառնան իրենց պայքարի մեջ»,- ասաց Հայկ Խանումյանը:
Նրա համոզմամբ` առհասարակ, վերպետական կառույցներն ապագա չունեն: Ազգայնական գաղափարները սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ ակտիվանալու, կարծես թե գործող հրաբուխ լինի, որն ամեն ժայթքման ժամանակ առաջացնում է նոր պետություններ և քանդում կայսրություններ: Խանումյանը նշում է, որ վերազգային միություններն այսօր փոխարինում են նախորդ դարերի կայսրություններին, դրանց բարեփոխված մոդելներն են: Ժողովուրդներն այս ամենը կարող են հանդուրժել ինչ-որ ժամանակ, սակայն ֆորսմաժորային իրավիճակները (պատերազմ, տնտեսական ճգնաժամ, միգրացիա) հանգեցնում են ակտիվ գործողությունների, աճում է ազգայնականության մակարդակը և ոչնչացնում կայսրությունները` ստեղծելով ազգային պետություններ, որն, ի դեպ, քաղաքական կազմակերպման ամենաարդյունավետ միջոցն է: