կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-19 08:03
Քաղաքական

Շուտով կհանրայնացնեմ Լ. Բադալյանին ուղարկված դիմում -բողոքիս տեքստն ու իմ հետագա քայլերը. Գոհար Խանումյան

Շուտով կհանրայնացնեմ Լ. Բադալյանին ուղարկված դիմում -բողոքիս տեքստն ու իմ հետագա քայլերը. Գոհար Խանումյան
Ինչպես արդեն բոլորս գիտենք, սույն թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իբրև հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Սակայն, իրականում, մենք ականատես եղանք մի դրվագի, երբ Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանը Եռաբլուրում տեսախցիկների առաջ կանգնած ծիծաղում էր, ինչը, մեղմ ասած, հարիր չէ ոչ միայն պատգամավորին, այլև առհասարակ հայ մարդու, ով գիտակցում է, թե որտեղ է տվյալ պահին գտնվում։
Նրա անհարգալից պահվածքը արդարացի վրդովմունք առաջացրեց հասարակության լայն շրջանակներում․ շատերը նրան քննադատեցին, ոմանք՝ վիրավորեցին, սակայն Լ․ Բադալյանի գործընկերներից ու հատկապես կուսակիցներից ոչ ոք չդատապարտեց նրա արարքը։ Հունվարի 28-30-ը սույն պատգամավորը որևէ կերպ չանդրադաձավ իր պահվածքին։ Հունվարի 30-ի երեկոյան իմ ֆեյսբուքյան էջով հայտարարեցի, որ պատրաստվում եմ հունվարի 31-ին, ժամը 15։00, բողոքի ակցիա անել ԱԺ-ի մոտ՝ կոչ անելով նաև զոհվածների հարազատներին միանալ ինձ։ Հաջորդ օրը, ժամը 14։50-ին Աժ- մոտ էի։ Այնտեղ էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բայց նաև՝ Լուլուին զոհված/ներ/ի հարազատ/ներ/ից փրկող մի ավտոբուս հատուկ ջոկատայիններ, ոստիկանության որոշ աշխատակիցներ։ Լրագրողներից մեկի ներկայությամբ՝ ԱԺ ընդունարանի աշխատակցից աշխատանքային հեռախոսահամարը ճշտելով, զանգեցի Լ․ Բադալյանի աշխատասենյակ։ Ինչպես և սպասվում էր՝ պատասխանող չկար։ ԱԺ-ի տարածքը լքելուց առաջ (սակայն նաև հավանական է, որ նա տարածքում էր, բայց չբարեհաճեց իջնել և բացատրություն տալ լրագրողների ներկայությամբ) լրագրողների հետ խոսակցության ընթացքում պարզեցի, որ նա տարածել է հայտարարություն, որտեղ, իբր, ներողություն էր խնդրում զոհվածների ծնողներից, նշելով՝ «․․․Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ․․․»։ Լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում պնդեցի, որ ՀՀ ԱԺ պատգամավորի նման արարքը պետք է պատժելի լինի և պահանջեցի, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով՝ «Եռաբլուր» պանթեոնում նրա վարքը քննելու համար։
Որևէ արձագանք չստանալով, փետրվարի 4-ին փոստային ծառայությամբ իմ դիմում-բողոքն եմ ուղարկել ՀՀ ԱԺ։ Նամակը հացեատիրոջը հասել է փետրվարի 7-ին(սքրինը՝ մեկնաբանության մեջ)։ Առայսօր պատասխան չկա։
Շուտով կհանրայնացնեմ նաև իմ դիմում-բողոքի ամբողջական տեքստը և հետագա քայլերը։
Շնորհակալություն լրագրողներին հարցի նկատմաբ հետաքրքրություն դրսևորելու և լուսաբանելու համար։
 
Գոհար Խանումյան
Հայոց ցեղասպանության թանգարան ֊ ինստիտուտի գիտաշխատող, 44֊օրյային Շուշիի ինքնապաշտպանության ժամանակ զոհված զինծառայող Տիգրան Խանումյանի քույր