ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
Երեկ գերագույն գլխավոր խայտառակությունն ԱԺ-ի ամբիոնից իրեն հատուկ պոպուլիստական ոճով ,ի լուր աշխարհի հայտարարեց , թե «Մենք հիմա, հենց հիմա, ՀՀ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ասում ենք ուղիղ՝ սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր, որովհետև Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա»:
Այս հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Կարեն Սարուխանյանը շտապեց ուրախացնել Շիրակի մարզի բնակիչներին՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջին այն մասին ,որ «Հայաստանում Կա՛ ԱՊԱԳԱ,Արցախում Կա՛ ԱՊԱԳԱ»։
Արդյոք ապագա ունի՞ ներկայիս Հայաստանը։
Ներկայիս ՀՀ-ի իշխանությունը փակուղում է ։ Թե ի՞նչ հանգամանքներում է ապրելու տեսանելի ապագայում հայ ժողովրդի ներկա սերունդը, այս իշխանությունների օրոք հաստատ հայտնի չէ։Հայտնի է միայն, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նպատակ ունի ցանկացած գնով պահել իշխանությունը կամ ընտրությունների միջոցով վերարտադրվել։Այնուամենայնիվ, կառավարման ժամկետների երկարացումը դժվար է ընդունել որպես ապագայի հստակ պատկերի ձևավորում, և առավել եւս `որպես երկրի զարգացման նպատակ:
Ապազգային իշխանության կողմից հրապարակված, այսպես կոչված,«ազգային նպատակները» հազիվ թե ոգեշնչեն լայն զանգվածներին, եթե նրանց ընդհանրապես այդ նպատակների մասին ինչ-որ բան իսկապես հայտնի է ։ Իսկ առաջադրված խնդիրները այս իշխանության համար անիրագործելի են։Հարց է առաջանում. ո՞րն է հաջորդ քայլը։Իշխանությունը չունի պատասխան, և նա նույնիսկ իր առջև չի դնում այդ հարցը ՝ դրա անհրաժեշտությունը չտեսնելով։
Պարո՛ն Սարուխանյան,ձեր քաղաքական ուժի հետ ՀՀ-ի և Արցախի ապագան վտանգված է։Ամեն օր դուք մեր զույգ հանրապետությունները տանում եք կործանման՝ոտնահարելով մեր պետական և ազգային շահերը։Ձեր համար գերագույն նպատակն իշխանության ղեկին մնալն է,իսկ թե ի՞նչ է սպասվում ՀՀ-ին չեք էլ ուզում մտածել այդ մասին։Ավելի ճիշտ ՝ունակ չեք։
Վստահ եմ՝ շատ շուտով ապրելու ենք առանց նիկոլ,բարեկեցիկ,ուժեղ, ազգային Հայաստանում ։
Ժողովուրդն այս նիկոլական պետության մեջ ապագա չունի, քանի որ ժողովուրդն այդ պետությանը պետք չէ, և ժողովուրդն արդեն սկսում է դա հասկանալ ։ Կհասկանա՞ Նիկոլը ։ Դժվար թե հասկանա...
Հայաստանը և Արցախն ապագա ունեն․․․