Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը մաշող պատերազմի մարտավարություն է ընտրել: Սրան հակազդելու միակ տարբերակը հայ զինվորի խոցելիությունը նվազեցնելն է, ընդհուպ զրոյացնելը: Այս պահին ադրբեջանցիները դիվերսիոն հաջողությունների հնարավորություն գործնականորեն չունեն, դիպուկահարներից կարելի է խուսափել ուշադիր լինելու շնորհիվ:
Թշնամուն մնացել է հրետակոծումը/հրթիռակոծումը, այս փուլում` հրետանու և նռնականետների օգտագործումը, ինչն էլ կատարում է: Հարկավոր է անցնել սահմանի վերազինման նոր որակի, ինչը մի քանի հարյուր միլիոն դոլար է պահանջում: Վերազինման առաջարկներ հստակ և հիմնավորված դեռ 2013թ. ներկայացվել են ՀՀ և ԱրՀ որոշում ընդունողներին: Սակայն առաջարկողն այժմ մեկուսարանում է (տրամաբանական արձագանք որոշում ընդունողների կողմից):
Սեփական պարտականությունները կատարելու փոխարեն որոշում ընդունողները իրենց խոսնակների մակարդակով հույսը դնում են միջազգային հանրության վրա, որը պետք է գա և զսպի Ադրբեջանին: Այս մակարդակի հիմարությունը (միջազգային հանրության հետ հույսեր կապելը) հատուկ է ոչ միայն որոշում ընդունողներին և նրանց խոսնակներին, այլ նաև հողատվության մարմաջով տառապող ուժերին (ավելի շուտ հողատվության գաղափարների շուրջ համախմբված անհատներին), որոնք ամեն զոհի հետ կրկին վերածնվում են և փորձում հիշեցնել իրենց մարգինալ հայացքների մասին:
Մեծ հանրային ճնշում է հարկավոր` որոշում ընդունողներին ստիպելու սահմանի վրա անհրաժեշտ ծախսերն անելու: Չանելու դեպքում մեծածավալ աշխատանքը ստիպված անելու են սեղմ ժամկետներում, սակայն մեծաքանակ զոհերի գնով: Այն, ինչ ունեցանք 2016թ. ապրիլին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում»: