Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Մայիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Գրքի հեղինակը՝ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ և իրավաբան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթն է։ Նա գրքում ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը։
Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակն անձամբ, թարգմանության և հրատարակման գործով զբաղված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ներկայացուցիչները, Սողոմոն Թեհլերյանի հորեբոր որդու Սամվել Թեհլերյանի ծոռնուհին, Ջեմալ Փաշային գնդակահարող Արտաշես Գևորգյանի թոռը, ինչպես նաև մի շարք քաղաքական և հանրային գործիչներ։
Ստորև ներկայացնում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գրքի թարգմանության և հրատարակման նախաձեռնողներից Գոհար Խանումյանի խոսքը։