կարևոր
478 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-22 19:44
Հասարակություն

Մեծ բծախնդրությամբ ենք մոտեցել «Նեմեսիսի» մասին գրքի թարգմանության հարցին, որպեսզի օտարերկրացիների շրջանում ճիշտ ընկալվի․ Գոհար Խանումյան

Մայիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Գրքի հեղինակը՝ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ և իրավաբան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթն է։ Նա գրքում ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը։

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակն անձամբ, թարգմանության և հրատարակման գործով զբաղված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ներկայացուցիչները, Սողոմոն Թեհլերյանի հորեբոր որդու Սամվել Թեհլերյանի ծոռնուհին, Ջեմալ Փաշային գնդակահարող Արտաշես Գևորգյանի թոռը, ինչպես նաև մի շարք քաղաքական և հանրային գործիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում