կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 23:51
Առանց Կատեգորիա

Երեխաների 80 տոկոսը ինտերնետում վաղ թե ուշ հանդիպում է վտանգի

Երեխաների 80 տոկոսը ինտերնետում  վաղ թե ուշ հանդիպում  է վտանգի

ESET  հակավիրուսային կազմակերպությունը  ներկայացրել է հարցման արդյունքներ, համաձայն որոնց սոցցանցերում գրանցված երեխաների 19 տոկոսի անձնական էջերը կոտրել են: Հարցման մասնակից ծնողների 11 տոկոսը խոստովանել է, որ իրենց երեխաները ընդունում են ֆեյքերի ընկերության առաջարկը: Կազմակերպության վերլուծաբանների համոզմամբ, ֆեյքերը ոչ միայն տարեկիցների զբաղմունք կարող են լինել, այլեւ  չարամիտների համար սովորական գործիք: Հարցվածների 10 տոկոսը նշել է, որ դրամական կորուստներ է ունեցել այն պատճառով, որ երեխաները վճարովի խաղեր են խաղացել կամ օգտվել են թանկ ինտերնետային ծառայություններից: Ծնողների 6 տոկոսը պատմել է, որ չարամիտները վնասարար հղումներ են ուղարկել, 3 տոկոսը հայտնել է, որ իրենց երեխաները խարդախների հետ նամակագրական կապ են հաստատել: Եւ միայն հարցված ծնողների 29 տոկոսի հավաստմամբ, իրենց երեխաները երբեք խնդիրներ չեն ունեցել ինտերնետում:

ESET-ի հարցմանը մասնակցել է 1200 ծնող:

Ի դեպ, ավելի վաղ ինտերնետ-տեխնոլոգիաների ռուսաստանյան  կենտրոնը  հետազոտություն էր ներկայացրել` համաձայն որի  երեխաների 80 տոկոսը ինտերնետում հանդիպել է վտանգի: