|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Գերմանիայի Կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք նախագահ Ջեմ Օզդեմիրն այցելել է Ծիծեռնակաբերդ և, ծաղկեպսակ դրելով, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կոչ արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Տեղեկացնելով այդ մասին` թուրքական Ensonhaber-ը գրում է, որ ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում Օզդեմիրն ասել է, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Եթե հնարավորություն ունենամ Էրդողանին անձամբ հանդիպելու, կասեմ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ժեստ անելով բացեք հայ-թուրքական սահմանն ու այն անվանակոչեք Հրանտ Դինքի անունով»,- ասել է նա:
Ի դեպ, կայքը սխալ տեղեկություններ է տարածել, թե Օզդեմիրը միակ թուրքն է, ով այցելել է Ծիծեռնակաբերդ: Եղել են թուրքեր, այդ թվում` Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ովքեր ևս այցելել են հուշահամալիր:
