Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս Taraf պարբերականում հրապարակված իր հոդվածով ուշադրության արժանացած Մուջայիթ Բիլիջին, ով դասավանդում է City University of New York-ում, հարցազրույց է տվել agos.com-ին:
Բիլիջին պատասխանել է քրդերի հանդեպ պետության կողմից կիրառվող քաղաքականությանը, Հայոց ցեղասպանությանը վերաբերող եւ այլ հարցերի: Նա համոզված է, որ պատմական իրողության ընդունումն անխուսափելի է:
«Ես պատմաբան չեմ, սակայն պատմությունից և քննարկումներից կարող եմ ասել որ դա ցեղասպանություն էր: Անկախ նրանից, թե միջազգային օրենքներն ու կառույցները դա ինչ կանվանեն, ես մահմեդականների կողմից հայ ազգի դեմ արվածը Ցեղասպանություն եմ համարում: Անողը հայրս էլ լինի` ոճիրը ոճիր է: Մահմեդականության մեջ տեղ չգտած «զուլումը» իրագործեց Ցեղասպանությունը: Մահմեդականը մահմեդականի դեմ ցեղասպանություն կարող է անել, էլ ուր մնաց... Առավել ևս` ասել, որ Թուրքիան նման «արարք» չի գործել, նույնն է, թե Աստծո օրենքներին հակասել: Պետք է կառավարությունը ներողություն խնդրի հայ ազգից, քաղաքացիության իրավունք տա և լուրջ ջանքեր գործադրի հատուցման համար: Մահմեդականության մեջ փոխհատուցում չկա: Ինչպես որ «զուլումին զուլումով» չեն պատասխանում, այնպես էլ «մեկի սխալի համար մեկ ուրիշը պատասխանատու չէ» սկզբունքով են առաջնորդվում: Իսլամը ասում է` մահմեդականը կարող է սխալվել, և նրան պետք է ներել: Իսկ ազգայնամոլությունը` մենք չենք սխալվում, հետևաբար` մենք միշտ ճիշտ ենք: Տարբերությունը սա է: Սակայն Թուրքիայի հասարակությունը ենթարկվել է «ուղեղի լվացման»: Ժամանակ է հարկավոր, որպեսզի սա փոխվի, և մահմեդականության` արդարության զգացումը վերարթնանա: Սակայն հոգևորականները, չնայած ազգայնամոլությանը, վաղ, թե ուշ, պիտի ընդունեն ճշմարտությունը»: