|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վաղ, թե ուշ ԵՄ-ն կհասկանա Թուրքիայի՝ այս միությանը անդամակցելու կարևորությունը. ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend.az-ը՝ վկայակոչելով թուրքական Haber7-ը:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան չի պատրաստվում անդամակցություն խնդրել Եվրամիությունից` հավելելով նաեւ, որ ԵՄ երկրների միջեւ միասնականություն չկա:
Պաշտոնական բանակցությունները Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ վերսկսվել են 2005 թվականին: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին այլեւս գրավիչ չէ երկրի քաղաքացիների համար»,- ավելի վաղ ասել էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Նա հայտնել էր, որ նախկինում Թուրքիայի բնակչության 75 տոկոսը կողմ եղել է երկրի անդամակցությունը ԵՄ-ին, սակայն այժմ այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս:
Ըստ երկրի պաշտոնատար անձանց՝ Թուրքիան կատարել է ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ իր պարտավորությունների 65 տոկոսը: