|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտնել է, որ Թուրքիան վաղ, թե ուշ կդառնա ԵՄ անդամ:
AA-ն տեղեկացնում է, որ նախարարը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի ուժեղ է, քան ԵՄ երկրներինը, և վաղ, թե ուշ Թուրքիան կդառնա Եվրամիության լիիրավ անդամ։
Նշելով, որ Թուրքիան և ԵՄ-ն բանակցային կարևոր փուլում են, Բոզքըրնը հայտնել է, որ ներկա դրությամբ ամենակարևոր քայլը թուրք քաղաքացիների համար վիզայի վերացումն է: «Դա կլինի 36 տարվա մեջ իրականացված ամենակարևոր քայլը։ Թուրքիայի քաղաքացիները դրա իրավունքն ունեն»,- ասել է նա։